211652_close_icon
views-count18845 դիտում article-date 12:47 01-09-2024

Արագածոտնում պարեկները սեպտեմբերի 1-ի առթիվ անակնկալ էին պատրաստել առաջին դասարանցիների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը ուսումնական տարվա մեկնարկին հանրապետությունում անցել են ուժեղացված ծառայության։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ, մարզում՝ դպրոցներին հարակից տարածքներում, անցել են ուժեղացված ծառայության ու երեխաներին ու նրանց ծնողներին ուղեկցում են դպրոցներ։

Այսքանով, սակայն, Արագածոտնում պարեկները չէին սահմանափակվել իրենց աշխատանքում։ Նրանք անակնկալներ էին պատրաստել երեխաների համար՝ նրանց տալով փուչիկներ և քաղցրավենիք։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր