872 դիտում
19:09 01-09-2016
Երևանի քաղաքապետի տեղակալներն ու քաղաքապետարանի պաշտոնյաներն այցելել են մայրաքաղաքի դպրոցներ
Ուսումնական տարվա մեկնարկը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով: Մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար այլ անձինք, վարչական շրջանների ղեկավարներ:
Միջոցառումները մեկնարկել են Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձի ընթերցումով:
Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Գևորգ Չաուշի անվան թիվ 188 դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Շնորհավորելով բոլոր աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ Կամո Արեյանն ընդգծել է դպրոցի կարևոր դերն ու առաքելությունը, նաև համոզմունք հայտնել, որ շնորհիվ ուսուցիչների նվիրված ու պատասխանատու աշխատանքի՝ կկրթվեն երկրին ու պետությանն իրապես արժանի քաղաքացիներ:
Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց է այցելել քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Առաջին զանգի հանդիսավոր արարողությունից հետո առաջինցիներն առաջին անգամ որպես աշակերտ մուտք են գործել դպրոց, զբաղեցրել աշակերտական նստարաններն ու անցկացրել իրենց առաջին դասը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ ուղեկցելով որդուն առաջին դասարան՝ սեպտեմբերի 1-ը դիմավորել է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մի շարք այլ պաշտոնյաներ:
Մայրաքաղաքի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի դռները սեպտեմբերի 1-ին բաց էին նաև գործընկեր քաղաքների հյուրերի համար: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ուղեկցությամբ դպրոց էր այցելել ՌԴ վերահսկիչ պալատի նախկին նախագահ, պետական և քաղաքական գործիչ, այժմ հետխորհրդային երկրների կրթամշակութային կապերի խորացման հարցերով պատասխանատու Սերգեյ Ստիպաշինը:
Գիտելիքի օրվա միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ ներկա է գտնվել մայրաքաղաքի թիվ 181 դպրոցի առաջին զանգի միջոցառմանն ու շնորհավորելով դպրոցականներին՝ բարի երթ ու հաջողություններ է մաղթել նոր ուսումնական տարում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն էլ Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական» խմբակցության մի շարք անդամների և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ
տոնական օրն այցելել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց, ծաղիկներ խոնարհել երջանկահիշատակ վարչապետի կիսանդրու մոտ, ապա մասնակցել օրվա խորհուրդն ամփոփող տոնական միջոցառմանը: Աշակերտներն իրենց հերթին խոստացել են ուսանել բարձր առաջադիմությամբ և մշտապես բարձր պահել հարազատ դպրոցի և սիրելի մայրաքաղաքի պատիվը:
Նմանատիպ նյութեր
1421 դիտում
22:01 01-09-2014
Երևանի քաղաքապետի տեղակալներն ու աշխատակազմի քարտուղարն այցելել են մայրաքաղաքի դպրոցներ
Այս բաժնից
820 դիտում
13:57 29-11-2024
Կառավարությունը հաստատել է ներմուծվող էլեկտրաշարժիչով մեքենաների նկատմամբ սակագնային արտոնության որոշումը
649 դիտում
13:51 29-11-2024
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել