Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։