Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Սեպտեմբերի 1-ին, ժամը 08.14-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետ փողոցի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, 2 տարեկան երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի փակ դուռը.