211652_close_icon

ԱՄՆ-ի պետքարտուղարը դրական է գնահատել Սիրիայի հարցով Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև բանակցությունները

views-count1997 դիտում article-date 12:44 31-08-2016
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին մեկնաբանել է Սիրիայի հակամարտության հարցով Մոկսվայի ու Վաշինգտոնի միջև բանակցությունները, հաղորդում է Ria Novosti-ն։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ծավալված երկխոսությունը դրական է։ Քերրին նաև հույս է հայտնել, որ այդ բանակցությունները կօգնեն մերձարևելյան երկրում բռնությունների դադարեցմանը։ «Մեծ հույս ունեմ, որ, եթե մենք կարողանանք լուծել մեր քննարկումներում միանգամից մի քանի կարևոր հարցեր, որոնք առկա են այսօր, ապա հնարավորություն կունենանք առաջ շարժվել Սիրիայում կրակի դադարեցման ու բռնությունների հարցում և որոշակիորեն փոփոխել դինամիկան։ Ես հույս ունեմ»,-Նյու Դելիում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։

Նմանատիպ նյութեր