211652_close_icon
views-count29787 դիտում article-date 23:13 30-08-2016

Առեղծվածային դեպք Երևանում. 22-ամյա երիտասարդը 2-րդ հարկից ցած է ընկել կամ նետվել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ թիվ 70 տան բնակիչ, 22-ամյա Արսեն Կարապետյանը, դեռևս չբացահայտված հանգմանքներում, ցած է ընկել պատշգամբից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներ, տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ոստիկանությունը ունի տեղեկություններ, որ տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, սակայն հարազատները պնդել են հակառակը՝ այն է՝ դժբախտ պատահար: Գ. Շամշյանի տեղեկություններով ՝ Ա. Կարապետյանը նախկինում եղել է դատապարտված: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր