12297 դիտում
20:07 29-08-2016
Երբ գալիս է սեպտեմբերը. աշնան առաջին ամսվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:
Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 13C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35...40C, նախալեռնային շրջաններում՝ 33...38C, լեռնային շրջաններում՝ 30...31C:
Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:
Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22...23C է, երկրորդում՝ 20C և երրորդում՝ 18...19C:
Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33 մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10 մմ, Լոռիում` 50-60 մմ, Սյունիքի նախալեռներում` 60-65 մմ:
Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932 թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86 մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009 թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70 մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218 մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5 մմ (1950 թ.):
Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:
Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:
Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:
Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը, սակայն դրանց արագությունը էապես չի փոխվում:
[b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 20...21C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 33...35C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 10...12C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5...6C, առավելագույնը՝ 34...35C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7...10 մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 11...13C, ոորը մոտ է բազմամայա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 22...26C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև 2...5C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+20C, առավելագույնը՝ 25...27C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...35 մմ):
[b]Լոռու մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12...15C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 22...25C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2...6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2C, առավելագույնը՝ 26...28C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 32...46 մմ):
[b]
Տավուշի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15...18C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 26...30C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5...9C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3...7C, առավելագույնը՝ 28...29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մետ (նորման` 38...40 մմ):
[b]
Վայոց Ձորի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20...21C, լեռնային շրջաններում` 13...14C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 33...35 C, լեռնային շրջաններում՝ 21...25C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 10...12C, լեռնային շրջաններում` 3...5C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 6...7C, լեռնային շրջաններում՝ 0...+1C, առավելագույնը` հովտային շրջաններում 34...350C, լեռնային շրջաններում՝ 24...25C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտլ (նորման` հովտային շրջաններում 10...15 մմ, լեռնային շրջաններում 22...23 մմ) :
[b]Սյունիքի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 19...21C, լեռնային շրջաններում` 12...13C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 33...35C, լեռնային շրջաններում՝ 23...26C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 7...10C, լեռնային շրջաններում` 4...6C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7...9C, լեռնային շրջաններում՝ 4...5C, առավելագույնը` հովտային շրջաններում 32...340C, լեռնային շրջաններում՝ 28...29C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտլ (նորման` հովտային շրջաններում 13...43 մմ, լեռնային շրջաններում 19...61 մմ):
[b]Երևան քաղաք[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 20...21C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 33...35C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 8...10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6...8C, առավելագույնը՝ 34C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):
[b]ՀՀ ԱԻՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1554 դիտում
17:01 01-09-2015
Երբ գալիս է սեպտեմբերը. տեսանյութ
6466 դիտում
18:15 23-08-2020
Սպարտակ Ղարաբաղցյան. Երբ գալիս էր սեպտեմբերը
1664 դիտում
20:18 01-09-2021
Կարծիք հաղորդաշարի էջերից. Երբ գալիս է սեպտեմբերը. 1993թ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
601 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1042 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1192 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա