211652_close_icon
views-count1885 դիտում article-date 14:42 29-08-2016

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանին, որում մասնավորապես ասվում է. «Մի քանի տասնամյակ ձգվող Ձեր ստեղծագործական գործունեությունը հավատարմության օրինակ է մշակույթին, հարազատ թատրոնին, որտեղ այսօր էլ մարմնավորում եք բազմաթիվ հետաքրքիր կերպարներ, եւ հանդիսատեսին, ում շարունակում եք Ձեր դերասանական խաղով հաճույք պատճառել թատրոնի բեմից եւ կինոէկրանից: Ձեր արվեստի ամենամեծ գնահատականը հենց նրա սերն է, որը մշտապես ուղեկցում է Ձեզ»: Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ եւ ամենայն բարիք:

Նմանատիպ նյութեր