211652_close_icon
views-count8077 դիտում article-date 22:45 28-08-2016

Բոսֆորի կամրջի վրայով օրական անցնում է մոտ 200 հազար տրանսպորտային միջոց

Բոսֆորի կամուրջը միացնում է Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածները։ Կամրջի երկարությունը կազմում է 1560մ, հիմնական թռիչքի երկարությունը՝ 1074մ, լայնությունը՝ 33մ, իսկ հիմնասյուների բարձրությունը ծովից՝ 165մ։ Կամրջի նախագծումը իրականացրել է ռուս ճարտարապետ Օլեգ Կերենսկին։ Կամուրջը բացվել է 1973 թ-ի հոկտեմբերի 29-ին՝ Թուրքական Հանրապետության առաջացման 50-ամյակի առթիվ։ Օրական կամրջի վրայով անցնում է մոտ 200000 տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխում են մոտ 600000 ուղևոր։ Բացման պահին Բոսֆորի կամուրջը համարվում էր 4-րդ կախովի կամուրջը աշխարհում իր երկարությամբ։ Ներկայումս այն իր երկարությամբ 22-րդն է։ Անցումը կամրջի վրայով վճարովի է։ Հետիոտների համար անցումը Ստամբուլի քաղաքապետի հրամանով փակվել է, քանի որ դարձել էր վերջին հանգրվան ինքնասպանների համար։

Նմանատիպ նյութեր