ԱՄՆ֊ում բանտի շենքի փլուզման պատճառով տուժել է ավելի քան 100 բանտարկյալ
ԱՄՆ֊ի Ֆլորիդա նահանգի բանտային շենքի մի մասի փլուզման հետևանքով ավելի քան 100 կալանավոր է տուժել։ Այս մասին հայտնում է CNN֊ը։
Միջադեպը տեղի է ունեցել Էսքմբիա շրջանի բանտում։ Փլուզման ժամանակ շենքում շուրջ 600 կալանավոր է եղել։
Տուժածների, ինչպես նաև փախուստի դիմած կալանավորների մասին դեռ տվյլաներ չեն հաղորդվել։