211652_close_icon
views-count26735 դիտում article-date 14:20 06-09-2021

Կոտայքի մարզում ճիվաղը հրացանից կրակել է 2 շների վրա. մեկը սատկել է, մյուսը վիրավոր է. ոստիկանությունը որոնում է կատարողին 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ոստիկանության Կոտայքի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ժամը 21։50-ի սահմաններում Երևանի բնակիչ Լ. Բ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը12։00-ի սահմաններում Կաթնաղբյուր գյուղի 2-րդ փողոցում անհայտ անձը հրացանից կրակել է 2 շների վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ շներից մեկը սատկել է, իսկ մյուսը վիրավոր է։

Ոստիկանության Կոտայքի բաժինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ արարքը կատարած անձին և հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր