Չինաստանում 47 ուղևորներով ավտոբուս է կողաշրջվել. կա 10 զոհ, 32 վիրավոր
Չինաստանի Նանին տարածաշրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Sina պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտովթարի հետևանքով կա 10 զոհ, ևս 32 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10: 00-ի սահմաններում: 47 ուղևորներով ավտոբուսը կորցրել է կառավարումը և կողաշրջվել: