Չինաստանում վթարային վայրէջք է կատարել 248 ուղևորներով Boeing 777 օդանավը
Չինաստանի Չունցին քաղաքի օդանավակայանում հոնգկոնգյան Cathay Pacific ավիաընկերությանը պատկանող Boeing 777 օդանավը վթարային վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Ըստ նախնական տեղեկությունների` խնդիրը օդանավի շարժիչներից մեկի խափանումն է եղել:
Անձնակազմի որոշմամբ Լոնդոն մեկնող CX255 չվերթի օդանավը վայրէջք է կատարել Չինաստանի Չունցին քաղաքի օդանավայանում:
Նշենք, որ օդանավում այդ պահին 248 ուղևոր է եղել: Ոչ ոք չի տուժել: