Եկատերինբուրգում 15 ուղևորներով ավտոբուս է կողաշրջվել. կան տուժածներ
ՌԴ Եկատերինբուրգում MAN մակնիշի երթուղային ավտոբուս է կողաշրջվել: Այս մասին հայտնում է rosbalt-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտովթարի հետևանքով կա 3 վիրավոր:
Ըստ նախնական տղեկությունների՝ 15 ուղևորներով ավտոբուսի վարորդը Եկատերինբուրգ-Սերով ավտոճանապարհի 151-րդ կմ հատվածում կորցրել է ղեկի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Այս պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: