Չինաստանում ավտոբուս է կողաշրջվել․ զոհվել է 8 երեխա
Չինաստանի հարավային Հայնան նահանգում ավտովթար է գրանցվել, որի հետևանքով զոհվել է 8 երեխա, ևս 10֊ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։
Ըստ տեղի ԶԼՄ֊ների տվյլաների, դպրոցականերով ավտոբուսը կողաշրջվել է։
Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։