Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին վայրկյաններին կորզեց հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա հաղթանակ տարավ «Հալ Սիթիի» նկատմամբ` 1:0:
Մանկունյանցիները հանդիպման միայն ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին կարողացան խփել հաղթական գնդակը. Ռունիի հիանալի անցումից հետո աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը:
Հայաստանի հավաքականի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին:
Սա «ՄՅՈւ»-ի մեկնարկային երրորդ անընդմեջ հաղթանակն և Ժոզե Մոուրինյոյի թիմը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
[b]Անգլիայի Պրեմիեր Լիգա, 3-րդ տուր
[/b]
«Հալ Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 0:1
Ռեշֆորդ, 90+2