211652_close_icon
views-count1951 դիտում article-date 18:30 27-08-2016

Դրամապանակի գողը հայտնաբերվեց

Ղազախստանի Հանրապետության մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 27 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և փաստաթղթեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մարաշի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արտուշ Մ.-ին, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր