211652_close_icon

Ադրբեջանի զինուժը գիշերը «ՈՏՅՈՍ» տիպի խոշոր տրամաչափի գնդացիր է կիրառել հայ դիրքապահների ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ

views-count17474 դիտում article-date 10:25 27-08-2016
Օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց, այդ թվում` 30 կրակոց ՈՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր