Օլիմպիական չեմպիոնը նախօրեին ՌԴ կառավարությունից ստացած նորագույն BMW X6-ը արդեն վաճառքի է դրել 71 հազար դոլարով
Մոսկվայում ընդամենը 1 օր առաջ ՌԴ կառավարությունից ստացած նորագույն BMW X6-ը արդեն վաճառքի է դրել auto.ru կայքում՝ 71 հազար դոլարով:
Մեքենան հանձնվել էր օլիմպիական չեմպիոնին, ով, ըստ մեքենայի մակնիշի՝ ոսկե մեդալակիր է: Այս մասին հայտնում է BigPicture.ru-ն և նշում, որ հավանական է ՝մեքենան արդեն վաճառվել է:
[img]/ups/images/0414646001472240403121632.png[/img]
[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/26/93819/]Հիշեցնենք[/url], որ Ռուսաստանի օլիմպիական հավաքականի մարզիկները Կրեմլում հանդիպել են ՌԴ նախագահ Պուտինի հետ, որը Ռիո-2016-ի Խաղերի մրցանակակիրներին պարգևատրել է մեդալներով:
Բացի այդ, ոսկե մեդալ նվաճած ռուս մարզիկներից յուրաքանչյուրը ստացել է 4 մլն ռուբլի, արծաթի համար` 2,5 մլն, իսկ բրոնզե մեդալների` համար` 1,7 մլն ռուբլի:
Իսկ ՌԴ վարչապետ Դմ. Մեդվեդևը Խաղերի մրցանակակիրներից յուրաքանչյուրին BMW մակնիշի մեքենաներ է նվիրել:
Բրոնզե մեդալակիները ստացել են BMW X3, արծաթե մեդալակիրները` X5, իսկ չեմպիոնները` X6:
Ընդհանուր առմամբ ռուսաստանցի մարզիկները Խաղերում նվաճել են 18 ոսկե, 18 արծաթե և 17 բրոնզե մեդալներ: