211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում․ ուժեղ կարկուտի հետևանքով Մեծ Այրում խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում վնասվել են ցանքատարածություններ, այգիներ և տների տանիքներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count5359 դիտում article-date 22:34 13-05-2025
Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Այրում խոշորացված համայնքի բնակավայրերից Ճաճկանում և ևս մի քանի բնակավայրերում մոտ 5 րոպե տևողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածություններ, այգիներ, տների տանիքներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։

Տուժել են հացահատիկի դաշտերը, բանջարաբոստանային մշակաբույսերը, ինչպես նաև մրգատու ծառեր։ Շատ գյուղացիներ, որոնք ողջ տարվա ընթացքում հույս էին դրել բերքի վրա, այսօր կանգնած են մեծ վնասների և անորոշության առջև։ Որոշ համայնքներում վնասների չափը կազմում է մինչև 70-80 տոկոս, ինչը լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ կարող է ունենալ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր