Դիեգո Մարադոնա. Հնարավոր է, որ Մեսիի հեռացումը հավաքականից «սարքած» էր
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կասկած է հայտնել, որ Լիոնել Մեսին լրջորեն մտադիր է եղել այլևս հանդես չգալ Արգենտինայի հավաքականի կազմում, որից հետո հրաժարվել էր:
«Չգիտեմ, միգուցե, Մեսիի «հեռացման» հետ կապված ամբողջ այս պատմությունը բեմականացված է եղել, որպեսզի մոռացվեր երեք անընդմեջ պարտված եզրափակիչները:
Սկզբից մարդը հայտարարում է հեռանալու մասին, հետո ետքայլ է անում և ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում փոխում դիրքորոշումը», ասել է Մարադոնան: