211652_close_icon
views-count3818 դիտում article-date 18:55 26-08-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 26-ին

1666 թ. – մահացել է Ֆրանս Հալսը, հոլանդացի նկարիչ (ծն. 1583 թ.): 1743 թ. – ծնվել է Անտուան Լորան Լավուազիեն, ֆրանսիացի քիմիկոս, այրման թթվածնային տեսության, դրանով՝ նաև գիտական քիմիայի հիմնադիր (մահ. 1794 թ.): 1812 թ. – տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը. 1812 թվականի Հայրենական պատերազմի ամենախոշոր ճակատամարտը ռուսական և ֆրանսիական զորքերի միջև: 1850 թ. – մահացել է Լուի Ֆիլիպը, ֆրանսիացի թագավոր 1830 թ. օգոստոսի 9-ից առ 1848 թ. փետրվարի 24-ը, ստացել է «արքա քաղաքացի» («le Roi-Citoyen») մականունը, Բուրբոնների հարստության Օրլեանի ճյուղի ներկայացուցիչ (ծն. 1773 թ.): 1880 թ. – ծնվել է Գիյոմ Ապոլիները, ծագումով լեհ ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը (մահ. 1918 թ.): 1892 թ. – մահացել է Ռափայել Պատկանյանը, հայ գրող և մտավորական (ծն. 1830 թ.): 1915 թ. – Մեծ Եղեռնի ընթացքում թուրք ոճրագործների կողմից սպանվեց Ռուբեն Սևակը, հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ (ծն. 1885 թ.): 1945 թ. – մահացել է Ֆրանց Վերֆելը, ավստրիացի գրող և հումանիստ, «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործության հեղինակը (ծն. 1890 թ.): 2008 թ. – Ռուսաստանը ճանաչում է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը։

Նմանատիպ նյութեր