Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 25-ից 26-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 21-ը:
Բացահայտվել է կողոպուտի՝ 2, գողության՝ 3, խարդախության 4 և հարկերից խուսափելու 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]