211652_close_icon
views-count1907 դիտում article-date 12:52 26-08-2016

Գերմանիային նոր համաձայնագիր է պետք Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ. Շտայնմայեր

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Գերմանիային անհրաժեշտ է Ռուսաստանի հետ նոր համատեղ համաձայնագիր կնքել սպառազինությունների բերահսկման վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։ «Բացի այդ, մենք ցանկանում ենք կառոիցողական երկխոսություն հաստատել մեր բոլոր գործընկերների հետ, որոնց ուսերին է մայրցամաքում անվտանգության պատասխանատվությունը ընկած»,-ասել է նա։ Շտայնմայերի խոսքով՝ նոր համաձայնագիրը թույլ կտա երկու երկրներին խուսափել ռիսկերից և փոխադարձ վստահելի հարաբերություններ կառուցել։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի զորավարժությունների թվի ավելացման ֆոնին բոլոր կողմերը պարտավոր են պահպանել Եվրոպայում միասնություն և ձգտել լարվածության նվազեցման։

Նմանատիպ նյութեր