Ռուսաստանը կարող է ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ. Շտայնմայեր
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դիվանագիտորեն ակնարկել է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի հետագա առաջխաղացման իրական սպառնալիքի մասին՝ դեպի Ղրիմ ցամաքային ելք ունենալու համար: Այս մասին հաղորդում է Zn.ua լրատվականը:
Գերմանացի դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը ներկայումս դժվարություններ է կրում Ղրիմին մատակարարումներ իրականացնելիս, ինչի համար էլ չի բացառվում Ուկրաինայի ցամաքային հատվածը բռնակցելու համար Ռուսաստանի կողմից նոր փորձ ձեռնարկելը:
Շտայնմայերը նաև նշել է, որ ռուսական ցամաքային միջանցքները նույն կերպ կհակասեն միջազգային իրավունքին ու արժանի կլինեն քննադատությունների, ինչպես որ Ղրիմը Ռուսաստանին միացնելն է: