5781 դիտում
16:25 25-08-2016
«Դժբախտ է այն մարդը, որն այլևս ոչինչ չունի կորցնելու»․ Այսօր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մահվան օրն է
Ծնվել է Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, խմբագրիչ, որն սպանվեց 1920 թվականին։
1936-1941 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում 1950-ին՝ գնացել Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին։
Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նա ամբողջ կյանքը նվիրել է ստեղծագործական աշխատանքի և հայրենիքին։ Շրջագայել է սփյուռքի հայկական գաղթօջախներում և նախկին խորհրդային միության հանրապետություններում և քաղաքներում։
Նրա գրական ձիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձևավորվել է քաղացիական ուղղվածությունը։ Նա դարձավ իսկական խորհրդային գրողի կերպար՝ կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությունը։ Այդ իսկ պատճառով նրան շռայլորեն տրվեցին բազմաթիվ մրցանականեր, կոչումներ, շքանշաններ։
Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006 թվականին։
Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։
Նմանատիպ նյութեր
1422 դիտում
16:25 21-01-2016
Երեկ սիրված ու ճանաչված բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն էր
16824 դիտում
10:06 20-01-2020
Այսօր Ամենայն Հայոց Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 101-ամյակն է. սիրված հաղորդավարուհին գրում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6696 դիտում
21:26 17-01-2019
Կմեկնարկեն մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները
Այս բաժնից
889 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21049 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1159 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու