Կրիշտիանու Ռոնալդու. Իմ կարծիքով, Եվրո-2016-ի լավագույն խաղացողը Պեպեն էր
Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է Եվրո-2016-ի լավագույն խաղացողին:
«Կարծում եմ, որ Պեպեն փայլուն մրցաշրջան անցկացրեց: Միգուցե, լավագույնն իր կարիերայում: Անկասկած, նա դարձավ Պորտուգալիայի լավագույն խաղացողն ու Չեմպիոնների լիգայում «Ռեալի» լավագույն խաղացողներից մեկը:
Շատ ուրախ եմ, որ Եվրոյի արդյունքներով Պեպեին ընդգրկեցին խորհրդանշական հավաքական: Իմ կարծիքով, նա մրցաշարի լավագույն խաղացողն էր», ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի լավագույն խաղացող ճանաչվեց Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը: