Կրիշտիանու Ռոնալդու. Ես եմ աշխարհի լավագույն խաղացողը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հայտարարել է, որ իրեն համարում է աշխարհի լավագույն խաղացողը:
«Անձամբ ես ինձ համարում եմ աշխարհի լավագույն խաղացողը: Ես ամեն օր քրտնաջան աշխատում եմ, որ մնամ ուժեղագույնը:
Ես մշտապես ձգտում եմ ավելի ուժեղ դառնալ: Ես շատ մոտիվացված եմ և գտնում եմ, որ խաղադաշտում իմ հաջողությունների բանալին դա է:
Ինձ վերաբերում է իմ ինքնազգացողությանը, ապա ես լուրջ վնասվածք ստացա Եվրո-2016-ի եզրափակիչում և 2,5 ամիս բաց թողեցի, սակայն այժմ ինձ լավ եմ զգում:
Ես վերադառնում եմ իմ լավագույն մարզավիճակին և պատրաստ եմ ևս մեկ փայլուն մրցաշրջան անցկացնել», ասել է Ռոնալդուն: