Կրիշտիանու Ռոնալդու. Մատներս խաչ եմ անում. դեռ ոչ ոք մեզ չի հաղթել Եվրո-2016-ում
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Ֆրանսիայի հավաքականի հետ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղին:
«Ֆրանսիայի հավաքականը ֆավորիտ է: Նրանք տանն են խաղում, իսկ դա մեծ առավելություն է: Ամբողջ երկիրը նրանց է երկրպագելու: Բայց սա եզրափակիչ է և ամեն ինչ կարող է պատահել:
Մենք պատրաստ ենք, մեզ բարդ կլինի հաղթել: Այս մրցաշարում դեռ ոչ ոք չի հաղթել Պորտուգալիային և հույս ունեմ, ֆրանսիացիներին էլ դա չի հաջողվի:
Եթե ինձ հաջողվի Պորտուգալիայի հավաքականի հետ տիտղոս նվաճել, ապա դա շոշափելի հաջողություն կլինի: Ես միշտ երազել եմ այդ մասին: Հիմա մատներս խաչ եմ անում, քանի որ հավատում եմ հաղթանակին», ասել է Ռոնալդուն: