«Բարսելոնան» 30 մլն եվրոյով ձեռք է բերում Ալկասերին
«Բարսելոնան» և «Վալենսիան» համաձայնեցրել են հարձակվող Պակո Ալկասերի տրանսֆերը:
Կատալոնացիները 22-ամյա հարձակվողի համար կվճարեն 30 մլն եվրո, ևս 5 մլն նախատեսված է պարգևավճարների տեսքով:
Ալկասերը «Բարսելոնայի» հետ կկնքի 5-ամյա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը` առանց պարգևավճարների կկազմի տարեկան 2 մլն եվրո:
Մոտ ժամանակներս տրանսֆերի մասին կհայտարարվի պաշտոնապես: