«Բարսելոնան» 20 մլն եվրոյով ձեռք է բերում ՊՍԺ-ի պաշտպանին
ՊՍԺ-ի պաշտպան Լյուկ Դինը տեղափոխվում է «Բարսելոնա»: Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 20 մլն եվրո:
Լյուկ Դինը «Բարսելոնայի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի: Սպասվում է, որ «Բարսան» նոր խաղացողին կներկայացնի հուլիսի 14-ին:
Նշենք, որ անցած մրցաշրջանում Դինը վարձավճարով հանդես էր գալիս իտալական «Ռոմայում»: