4803 դիտում
09:48 25-08-2016
Հանրակրթական ուսումնական հաստատություններում կայուն կերպով կրճատվում Է ուսուցիչների թվաքանակը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում կայուն կերպով կրճատվում է ուսուցիչների թվաքանակը։ Ընդ որում, դա վերաբերում է թե՛ պետական, և թե ոչ պետական դպրոցներին։ Ու եթե սկզբում ուսուցիչների թիվը համեմատաբար «զգուշորեն» էր նվազում, հետագայում տեմպերն արագացել են։ Այսպես, օրինակ, 2011-2012 ուսումնական տարում Հայաստանում գործող պետական դպրոցներում աշխատել է 40 հազար 715 ուսուցիչ, 2012-2013 ուսումնական տարում` 39 հազար 566։ Արդեն 2013-2014 ուսումնական տարում ուսուցիչների թիվը դարձել է 38 հազար 483, 2014– 2015 ուսումնական տարում՝ 37 հազար 560։ Այսինքն` տարեկան կրճատվել է մոտ հազար մարդ։ Բայց արդեն հաջորդ ուսումնական տարվան վերաբերող ամփոփ տվյալներից պարզ է դառնում, որ աշխատանքից ազատված ուսուցիչների թվաքանակը կրճատվել է մոտ երկու հազարով։ 2015-2016 ուս տարում հայաստանյան պետական դպրոցներում աշխատել է 35 հազար 972 ուսուցիչ։
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման ընթացքում գերատեսչության քաղաքականությանը հետևյալն էր, ուսուցիչը պետք է աշխատի լրիվ ծանրաբեռնվածությամբ, որպեսզի դպրոցը միայն զբաղվածության խնդիր չլուծի՝ կրթության որակն ու նաև արժանապատիվ աշխատավարձի հնարավորությունը երկրորդ պլան մղելով։ Արդյունքում սկսեցին դպրոցից դուրս մղվել այն մանկավարժները, որոնք աշխատում էին քիչ դասաժամերով և ստանում ցածր վճար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
31522 դիտում
10:51 03-11-2016
Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային արձակուրդը երկարաձգվելո՞ւ են. «Հայկական ժամանակ»
1015 դիտում
11:24 20-08-2015
Օգոստոսի 24-29-ը հանրակրթական դպրոցներում ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ կանցկացվեն
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»