Խմբագրվել է ԱՊՊԱ ոլորտում համաձայնեցված հայտարարագրի տիպային օրինակը
                        ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով ինքնուրույնաբար գրանցվող պատահարի վնասի շեմը 100.000 դրամ բարձրացնելու կապակցությամբ որոշակիորեն խմբագրվել է համաձայնեցված հայտարարագրի տիպային օրինակը: 2016 թվականի սեպտեմբերի 1-ից գործող համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը կարող եք ներբեռնել հետևյալ [url=http://paap.am/index.php?al=announcements&pid=2&id=327&act=more]հղումով[/url]: 
Համաձայնեցված հայտարարագրի ձևը կարող եք ստանալ նաև Ձեր ապահովագրական ընկերությունից, Ձեր ապահովագրական գործակալից, Բյուրոյից կամ ճանապարհային ոստիկանից:
Բոլորին հորդորում ենք նշված ձևից մի քանի օրինակ մշտապես ունենալ ավտոմեքենաներում: 
[b]Հայաստանի Ավտոապահովագրողների  Բյուրո 
[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

