3114 դիտում
14:09 24-02-2016
2016 թ-ի մարտի 1-ից կգործի ԱՊՊԱ ոլորտում Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ 2016թ-ի մարտի 1-ից ԱՊՊԱ ոլորտում գործում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված համաձայնեցված հայտարարագրի նոր՝ առավել պարզեցված ձևը:
Համաձայնեցված հայտարարագրի ձևը և դրա լրացման հրահանգը, ինչպես նաև Համաձայնեցված հայտարարագրի միջոցով գրանցվող պատահարներում կողմերի գործողությունների ուղեցույցը կարող եք գտնել Բյուրոյի կայքում:
Բոլոր վարորդներին և ավտոմեքենաների սեփականատերերին հորդորում ենք նշված փաստաթղթից մի քանի օրինակ մշտապես պահպանել ավտոմեքենայում:
Համաձայնեցված հայտարարագրի օրինակը կարող եք ստանալ ապահովագրական ընկերությունից կամ նրա գործակալից՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին և դրանից հետո ցանկացած ժամանակ: Համաձայնեցված հայտարարագրի օրինակը մշտապես կարող եք ներբեռնել նաև Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքից:
[b][url=http://paap.am/index.php?al=agreed_declaration]Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
[/url][/b]
Նմանատիպ նյութեր
5906 դիտում
11:53 29-10-2019
Ուշադրություն՝ նոյեմբերի 2-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվելու է Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը
2930 դիտում
20:35 24-08-2016
Խմբագրվել է ԱՊՊԱ ոլորտում համաձայնեցված հայտարարագրի տիպային օրինակը
Այս բաժնից
1624 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1483 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան