Կասիլյասը 18-րդ տարին անընդմեջ կխաղա Չեմպիոնների Լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը 18-րդ տարին անընդմեջ կխաղա Չեմպիոնների Լիգայում:
«Պորտուն» Չեմպիոնների Լիգայի որակավորման վերջին փուլում հաղթեց «Ռոմային» (1:1, 3:0) և դուրս եկավ խմբային փուլ:
Այդպիսով, 35-ամյա դարպասապահը կրկնեց ուելսցի կիսապաշտպան Ռայան Գիգզի ռեկորդը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 18 տարի աընդմեջ խաղացել է Չեմպիոնների լիգայում:
16 մրցաշրջան Կասիլյասը Չեմպիոնների լիգայում հանդես է եկել «Ռեալի» կազմում և երեք անգամ դարձել մրցաշարի հաղթող: