211652_close_icon
views-count1883 դիտում article-date 12:50 24-08-2016

Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող վթարներից բացի, մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն ՃՈ-ի կողմից

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «2016թ-ի սեպտեմբերի 1-ից համաձայնեցված հայտարարագրով վարորդների կողմից ինքնուրույն գրանցվող ավտովթարներից բացի, մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից։ Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները՝ պատահարի վայր հրավիրեն Ճանապարհային ոստիկանությանը և հետևեն վերջինիս ցուցումներին, մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը չտեղաշարժեն ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկեն ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ, պատահարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին: Համապատասխանաբար սեպտեմբերի մեկից դեպքի վայրում ապահովագրական ընկերությանը սպասելու պարտավորություն վարորդները չունեն: Ճանապարհային ոստիկանության կողմից ավտովթարի գրանցումից հետո տուժող ավտոմեքենայի սեփականատերը հատուցում ստանալու համար գրավոր դիմում է ներկայացնում իրեն վնաս պատճառողի ապահովագրական ընկերությանը։ Այս փոփոխության շրջանակներում 2016 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն և ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը կնքել են համապատասխան համաձայնագիր, որը գործողության մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի մեկից, համաձայն որի՝ համաձայնեցված հայտարարագրով վարորդների կողմից ինքնուրույն գրանցվող պատահարներից բացի գույքային վնասներով բոլոր այլ ճանապարհատրանսպորտային պատահարները սահմանված կարգով կգրանցվեն միայն ճանապարհային ոստիկանության կողմից և կհավաքագրվեն պատահարի վերաբերյալ ստանդարտացված ելակետային տվյալներ, պատահարների վերաբերյալ հավաքագրված ելակետային տվյալները ճանապարհային ոստիկանությունը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով անմիջականորեն կփոխանցի Բյուրոյին և ապահովագրական ընկերություններին և վարորդներն այդ փաստաթղթերը Բյուրոյին կամ ապահովագրական ընկերություններին ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա: Ճանապարհային ոստիկանությունը նշված փոփոխության հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն և պարզաբանումներ տրամադրելու համար առաջիկա օրերին հանդես կգա առանձին մամլո ասուլիսով կամ մամլո հաղորդագրությամբ»:

Նմանատիպ նյութեր