Թուրքիան մտադիր չէ Սիրիայում ռազմական գործողություններ սկսել
Թուրք պաշտոնյան հերքել է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու մասին լուրերը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Անկարան մտադիր չէ ռազմական արշավ սկսել Սիրիայում,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում։
Նա նաև հավելել է, որ Թուրքիան Սիրիայում միայնակ չի գործելու և շարունակելու է համագործակցել կոալիցիոն գործընկերների հետ` ԱՄՆ-ի գլխավորությամբ: