3061 դիտում
09:02 24-08-2016
Էդվարդ Նալբանդյանը շարունակում է միլիոններ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ի հեճուկս մամուլի հրապարակումների և կառավարության հատկապես վերջին հանձնարարականների, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա։
Երևան-Փարիզ-Մյունխեն-Մոսկվա-Երևան չվերթի տոմսի համար վճարվել է 1 մլն 453 հազար դրամ։ Իսկ նույն օրվա նույն երթուղու մեկ այլ տոմսի համար՝ 964.000 դրամ։ Այդ օրվա փետրվարի 11-ի համար ԱԳՆ-ն գրեթե նույն երթուղու համար գնել է 6 տոմս, որոնց համար վճարել է 4 մլն 45 հազար դրամ։ Ավելին՝ Նալբանդյանի Երևան-Փարիզ-Ժնև-Լոնդոն-Երևան չվերթի բիզնես դասի 1 տոմսի համար վճարվել է 3 մլն 579 հազար դրամ, մինչդեռ նույն չվերթի 1 էկոնոմ դասի տոմսի համար 3 անգամ քիչ 1 մլն 198 հազար դրամ։ Մի օրինակ էլ Երևան-Մոսկվա-Փարիզ-Երևան բիզնես-տոմսի համար նա վճարել է 1 մլն 536 հազար դրամ, երբ նույն չվերթի 1 էկոնոմ դասի տոմսի համար վճարել է մոտ 637 հազար դրամ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1894 դիտում
11:06 20-03-2015
Էդվարդ Նալբանդյանը շարունակում է օգտվել բացառապես բիզնես կարգից. Ժողովուրդ
Այս բաժնից
1264 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2329 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»