211652_close_icon
views-count662 դիտում article-date 17:23 23-08-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Օգոստոսի 23-ին, ժամը 15.43-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 23-ին, ժամը 12.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 23-ին, ժամը 10.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր