«Քաղաքացիական պայմանագիր»-ը կմասանակցի Վանաձորի և Գյումրու ՏԻՄ ընտրություններին
«Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացնում է, որ կմասնակցի հոկտեմբերի 2-ին նշանակված Վանաձորի և Գյումրու ՏԻՄ ընտրություններին:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որի ժամանակ որոշում է ընդունվել մասնակցել Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանու ընտրություններին՝ սեփական ցուցակներով:
Օգոստոսի 24-ին Վանաձորում, իսկ օգոստոսի 26-ին Գյումրիում կներկայացվեն ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» համամասնական ցուցակները»: