211652_close_icon

Գյումրու ՏԻՄ ընտրություններին կլինենք մեր Սարիկի կողքին` հենց ավագանու ցուցակում. Նազելի Բաղդասարյան

views-count1003 դիտում article-date 16:15 04-03-2025
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սոցցանցերի իր էջերում տեսաուղերձ է հրապարակել, որում նշել է, որ աշխատանքային ընդմիջման ժամին հասցրել է գնալ ու վերցնել տեղեկանք հաշվառման մասին:

«Որպեսզի Գյումրու ՏԻՄ ընտրություններին լինենք մեր Սարիկի կողքին հենց ավագանու ցուցակում: Մեր քաղաքական թիմը մեր Սարիկի կողքին է, կհանդիպենք նախընտրական քարոզարշավին, թեժ է լինելու»-հավելել է Բաղդասարյանը:

Նա նաև նշել է, որ Գյումրու արտահերթ ընտրություններին իրենց համար կարևոր է միասնական քաղաքական մոտեցումը։ Օրենսդիր և գործադիր մարմիններից «Քաղաքացիական պայմանագրից» ծնունդով գյումրեցիները՝ քաղաքական հանձնառությամբ, եզրափակելու են  նախընտրական ցուցակը։

Նմանատիպ նյութեր