Թուրքիա է ժամանել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի գլխավոր հրամանատարը
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Քերթիս Սկապարոտտին ժամանել է Թուրքիա։ Այդ մասին հաղորդում է TASS գործակալությունը։
Haber Turk հեռուստաալիքը հայտնել է, որ Սկապարոտտին հանդիպում է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարի հետ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Աքարի գլխավորած պատվիրակության օդանավը վայրէջք է կատարել ժամը 12;00-ին, Անկարայի Էսենբող օդանավակայանում։
Այլ մանրամանսեր չեն հաղորդվում։