211652_close_icon
views-count1946 դիտում article-date 11:36 22-08-2016

Նավթի համաշխարհային գները նվազել են

Նավթի միջզգային շուկայում գների անկում է գրանցվել. այդ են վկայում առևտրի տվյալները։ Ինչպես հաղորդում է Interfax-ը, հիմնական պատճառը եղել է այն, որ շուկայի մասնակիցներն ուշադրություն են դարձրել Չինաստանից նավթապրանքների արտահանման զգալի աճին։ Իրաքը, իր հերթին, հայտնել է, որ մտադիր է առաջիկա օրերին ավելացնել իր նավթի արտահանման ծավալները 5 տոկոսով։ Բացի այդ, ամերիկյան նավթային ընկերությունները կրկին ավելացրել են իրենց աշխատակիցների թիվը։ Այդ ամենի ֆոնին՝ Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում ընկել է 1.5 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.10 ԱՄՆ դոլար։ WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում ընկել է 1.3 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 47,88 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր