211652_close_icon
views-count3456 դիտում article-date 16:38 21-08-2016

Հունաստանում հայտնաբերվել է Եվրոպայի ամենահին՝ 1075 տարեկան ծառը

Գիտնականները Հունաստանի հյուսիսում գնտվող լեռնային գոտում հայտնաբերել են բոսնիական սոճի տեսակի ծառ, որն, ըստ նախնական տվյալների՝ համարվում է Եվրոպայի ամենահին ծառը: Այս մասին տեղեկացնում է RBC-ն: Փորձագետները հետազոտել են ծառի օղակները, ինչը ցույց է տվել, որ սոճին մոտ 1075 տարեկան է: Նշվում է, որ գիտնականներին չի հաջողվել հասնել ծառի կենտրոնին, ուստի նրանք չեն բացառում, որ ծառը կարող է ավելի հին լինել: Նշենք, որ ամենահին ծառը աշխարհում գտնվում է ԱՄՆ-ում, իսկ ծառի տարիքը կազմում է 5 հազար տարի:

Նմանատիպ նյութեր