Հայաստանի ամենահին և խոշոր գործարարներից մեկն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հեռացվել է տնօրենի պաշտոնից: Նրան ավստրալացի տնօրեն է փոխարինել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մաքսիմ Հակոբյանը:
Խոսելով պատճառների մասին՝ նշեց, որ իր պաշտոնը բարձրացրել են եւ նշանակել կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ: Հարցին, թե այդ փոփոխությունն ինչպես կանդրադառնա կոմբինատի գործունեության վրա, ասաց. «Հիմա, եթե Անգլիայի թագուհին փոխվի, ինչպե՞ս կանդրադառնա այդ փոփոխությունը Անգլիայի տնտեսության վրա»:
Դիտարկմանը, թե նայած, թե ինչ կառավարում կիրականացնի եւ ինչ ծրագրերով հանդես կգա, ասաց. «Հիմա նույնն էլ այս դեպքում է: Նայած, թե ինչ մոտեցումներով եւ ծրագրերով է գալիս: Ես հո բախտչի չե՞մ, այսինքն` բախտ նայող, որ ասեմ»: