211652_close_icon

Աֆղանստանում թալիբները բնակավայր են զավթել

views-count3293 դիտում article-date 21:37 20-08-2016
«Թալիբան» շարժման զինյալները զավթել են Աֆղանստանի Խանաբադ շրջանը, որը գտնվում է Կունդուզ նահանգում, տեղեկացնում է The Washington Post պարբերականը։ Թերթի տվյալներով՝ երկրի զինված ուժերը պատրաստվում են հակագրոհով ետ վերցնել զավթված շրջանը։ Ավելի վաղ ահաբեկչական պաթյուն էր որոտացել երկրի շրջաններից մեկում։ Պայթուցիկ սարք էր գործի դրվել զինվորականների տեղափոխող ավտոմեքենայում։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբան» շարժումը։

Նմանատիպ նյութեր