211652_close_icon
views-count30584 դիտում article-date 10:05 20-08-2016

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Газель-ը, վերջինը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 26-ամյա Արմեն Մարտիկյանի վարած ГАЗ 3302 մակնիշի 34 NC 530 համարանիշի և Mercedes մակնիշի 33 PՏ 063 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է։ Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրի Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր