Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վան Խաչատուրին ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ:
Շնորհավորական հեռագրում մասնավորապես նշվում է.
«Դուք իրավամբ համարվում եք հայ կոթողային գեղանկարչության հիմնադիրը, որի երկարամյա գործունեությունից ծնված որմնանկարները, կտավներն ու քանդակներն այսօր զարդարում են բազմաթիվ հոյակերտ կառույցներ:
Ազգային ինքնատիպությամբ օժտված Ձեր ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն ունեն հայ կերպարվեստի և ճարտարապետության նոր միտումների սկզբնավորման և զարգացման գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, արևշատություն և ամենայն բարիք»: