Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Օգոստոսի 19-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Պրագա» հյուրանոցի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացիներին:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 13.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները 1959 թ. ծնված Լ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 32 շենքում բնակիչը վերելակից դուրս է եկել և ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները 1937 թ. ծնված Ն. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: