211652_close_icon

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

views-count398 դիտում article-date 12:55 19-08-2016
Օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 225 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 190-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 35 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 65 հեռախոսազանգ, որոնցից 52-ին լուծում է տրվել, իսկ 13-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր